Ջեսիկա Քոքս
Ջեսիկա Քոքս անգլ.՝ Jessica Cox | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Sierra Vista, Կոչիս շրջան, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Արիզոնայի համալսարան |
Մասնագիտություն | մոտիվացիոն խոսնակ, օդաչու, ջրասուզակ և գրող |
Կայք | jessicacox.com |
Jessica Cox Վիքիպահեստում |
Ջեսիկա Քոքս (անգլ.՝ Jessica Cox, փետրվարի 2, 1983, Sierra Vista, Կոչիս շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ֆիլիպինյան ծագմամբ ամերիկացի[1], որը ծնվել է բացառիկ բնածին արատով՝ առանց երկու ձեռքերի[2]։ Հայտնի է որպես աշխարհում առանց ձեռքերի առաջին մարդը, որը ստացել է օդաչուի արտոնագիր[3] և թեկվոնդոյի սև գոտի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեսիկա Քոքսը ծնվել է 1983 թվականի փետևվարի 2-ին Ուիլյամ և Ինես Քոքսերի ընտանիքում։ Ջեսիկան ունի Ջեյսոն անունով եղբայր և Ջեկի անունով քույր[4]։ 10 տարեկան հասակից Ջեսիկան զբաղվել է թեկվանդոյով և արդեն չորս տարի հետո ստացել է իր առաջին սև գոտին։ 14 տարեկանում աղջիկը որոշել է հրաշարժվել պրոթեզներից[4]։ 1997 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Թուսոն[4]։ Հետագայում քոլեջում և համալսարանում վերսկսել է մարզումները և ստացել է 2-րդ դան սև գոտի[1][2][4]։ Ձեռքերի փոխարեն օգտագործելով ոտքերը՝ նա կարողանում է առանց որևէ սահմանափակման վարել սովորական (ոչ հաշմանդամների համար նախատեսված) ավտոմեքենա[1][5], օգտվել համակարգչի ստեղնաշարից՝ րոպեում 25 բառ տպելով[6], հանել և տեղադրել կոնտակտային ոսպնյակները[5], սանրել մազերը, խոսել հեռախոսով[1][2][4]։ Քոքսը նաև ջրասուզորդ է[1]։
2005 թվականին Քոքսն ավարտել է Արիզոնայի համալսարանը՝ ստանալով հոգեբանության մասնագետի որակավորում[4] և նույն տարում սկսել է սովորել օդաչուի մասնագիտությունը։ 2008 թվականի հոկտեմբերի 10-ին[6] նա արտոնագիր է ստացել կառավարելու 1946 թվականի նմուշի[1] թեթև մոնոպլան[2] և դարձել է աշխարհում առանց ձեռքերի առաջին օդաչուն։ Ուսուցումը տևել է 3 տարի՝ սովորական 6 ամսվա փոխարեն, որի ընթացքում Քոքսը կատարել է 89 ժամ թռիչք[2]։ Այդ հաջողությունից հետո Քոքսը դարձել է մոտիվատոր բանախոս և հանդես է գալիս ԱՄՆ-ից դուրս[1]։
2014 թվականին Քոքսը հաղթահարել է ԱՄՆ-ի ամենահայտնի հեծանվային մրցույթի (El Tour de Tucson) քառասուն մղոն (64,4 կմ) հատվածը[7]։
2015 թվականին Քոքսը հրատարակել է իր՝ «Վերացրեք ձեր սահմանները» (Disarm Your Limits) անվանումով ինքնակենսագրականը[8][9]։ Նույն տարի նկարահանվել է Ջեսիկա Քոքսին նվիրված «Right Footed» փաստագրական ֆիլմը[10][11]։
Ջեսիկա Քոքսը ոգեշնչել է արաբ կին ինժեներ Ռիմ Ալ Մարզուկիին միայն ոտքերով կառավարվող մեքենա ստեղծելու գործում[12]։
Ջեսիկա Քոքսն ամուսնացած է Պատրիկ Չեմբերլենի հետ[7][13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ирен Мессина. Jessica Cox is just like any other licensed pilot—except she has no arms (անգլ.) на сайте tucsonweekly.com, 27 августа 2009
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Woman born with no arms becomes first pilot to fly plane using only feet (անգլ.) на сайте telegraph.co.uk, 8 декабря 2008
- ↑ Meet world's first armless pilot Jessica Cox (անգլ.) на сайте dailytelegraph.com.au, 9 декабря 2008
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Рин Гаргулински. New feat with her feet: Tucsonan, born minus arms, earns pilot’s license (անգլ.) на сайте tucsoncitizen.com, 2 декабря 2008
- ↑ 5,0 5,1 Анна Мадрзык. Learning to Scuba Dive Regardless of Disability Status Արխիվացված 2017-09-25 Wayback Machine (անգլ.) на сайте incfit.org
- ↑ 6,0 6,1 Jessica Cox has One Pilot's License, Two Black Belts, and Zero Arms (անգլ.) на сайте disaboomlive.com, 10 ноября 2008 Архивировано из первоисточника 26 июля 2011
- ↑ 7,0 7,1 Меган Гутри. Armless athlete rides in El Tour de Tucson (անգլ.) на сайте cronkitenewsonline.com, 3 декабря 2014
- ↑ Disarm Your Limits на Facebook
- ↑ Disarm Your Limits ISBN 978-0-9863627-0-5
- ↑ Официальный сайт фильма Արխիվացված 2018-11-27 Wayback Machine (անգլ.)
- ↑ «Right Footed»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Кайл Синклейр. Expect more Emirati women in engineering, young UAE inventor says (անգլ.) на сайте thenational.ae, 5 ноября 2013
- ↑ Right Footed Star Jessica Cox & Husband Patrick Talk Marriage & Partnership (անգլ.) на сайте fuse.tv, 17 мая 2017 Видео 0:04:06
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեսիկա Քոքսի պաշտոնական կայք (անգլ.)